Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմում է 25-30, գարնանացան գարու արտերի միջին բերքատվությունը՝ 18-23 ցենտներ։ 

2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արդեն հնձվել է հացահատիկի շուրջ 2800 հեկտար արտ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում