Ճապոնիայում նշում են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են 79 տարի առաջ ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

Ողբերգության զոհերի հիշատակի գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի կենտրոնի Խաղաղության հուշահամալիրում։ Ամբողջ երկրում մեկ րոպե լռություն է հայտարարվել տեղական ժամանակով ժամը 08:15-ին՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի պահին: 

Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին ընթերցել է խաղաղության հռչակագիրը, որտեղ, հաստատված ավանդույթի համաձայն, աշխարհին կոչ է արվում հրաժարվել միջուկային զենքից։ Այնուհետև ուղերձով հանդես է եկել վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցի առթիվ ընթերցվել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը, որում նա մտավախություն է հայտնել, որ աշխարհը կրկին կանգնած է միջուկային զենքի իրական կիրառման սպառնալիքի առջև։

Գուտերեշը վստահություն է հայտնել, որ միջուկային զենքի վտանգը վերջնականապես վերացնելու միակ միջոցը դրանից ամբողջությամբ հրաժարվելն է։ 

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացրել է Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց վերջում՝ նշելով, որ դրա նպատակն էր արագացնել Ճապոնիայի կապիտուլյացիան։ Սա միջուկային զենքի մարտական ​​կիրառման միակ օրինակն է մարդկության պատմության մեջ։

Հիրոսիմայի վրա արձակված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։ 1945-ի վերջին զոհերի թիվը հասել է 140 000-ի, քանի որ շատերը ստացած վերքերից և ճառագայթահարումից մահացել են հիվանդանոցներում:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել