Տնտեսություն

Fast Shift-ի օգտատերերը կվայելեն հավելվածի ավելի արագ և ինտերակտիվ աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Fast Shift-ի օգտատերերը կվայելեն հավելվածի ավելի արագ և ինտերակտիվ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսուհետ Fast Shift էլեկտրոնային դրամապանակի թարմացված տարբերակի օգտատերերն ավելի արագ և հեշտ կկատարեն իրենց վճարումներն ու ֆինանսական գործարքները։ Հավելվածն այժմ հասանելի է նոր և ժամանակակից դիզայնով, որի ինտերակտիվ գործառույթներն ավելի սահուն են դարձնում օգտատերերի փորձառությունը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակում ընդլայնվել է պրոդուկտների ցանկը, օգտատերերը հնարավորություն են ստացել օգտվելու 350+ ծառայություններից։ Fast Shift-ն ավելի է պարզեցրել և հարմարավետ դարձրել ֆինանսների կառավարման մեխանիզմը։

«Fast Shift ընկերությունը, թվային փոխակերպումը բոլորի և յուրաքանչյուրի բարօրությանն ու հարմարավետությանը ծառայեցնելու իր ուղեգծին հավատարիմ, շարունակաբար նպաստում է բարձր տեխնոլոգիական լուծումներով սպասարկման մշակույթի արմատավորմանը։ Մենք հետևողականորեն ավելացնելու ենք էլեկտրոնային դրամապանակի հնարավորությունները՝ մեր օգտատերերի համար ապահովելով միջազգային դրամական փոխանցումների, առցանց վարկավորման, կանխիկացման և ժամանակակից այլ գործիքների հասանելիությունը», - ասել է Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։ 

Fast Shift էլեկտրոնային դրամապանակի նոր տարբերակի հնարավորություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում