Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 օգոստոս,  2024            

 

ՀՀ նախարարություններ

Ժամը 13:00-ին Էլիտ Պլազա բիզնես համալիրում (հասցե՝ Խորենացի 15, 2-րդ հարկ, Մանթաշով սրահ) տեղի կունենա Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովի բացման արարողությունը, որին այս տարի մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողով կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:

Նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: 

Խորհրդաժողովն անցկացվելու է օգոստոսի 5-9-ը՝ Աղվերանում:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12.00-ին  Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կպատմի իր մասին, ինչպես նաև իր կյանքում ֆուտբոլի, Հայաստանում մանկության տարիների, ռուսական հայտնի ակումբներում խաղալու մասին:

Ֆուտբոլասերները նաև կիմանան, թե ու՞մ` Զիդանի, Ռոնալդոյի, կամ, միգուցե Ջորկաեֆի հարվածներն ավելի դժվար էր հետ մղել։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարամյա դարպասապահ, իսկ այժմ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին դառնում է 50 տարեկան:

Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

 

 

ժամը 13։30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումները և պաշտոնական հերքումները» թեմայով։

 

Բանախոսներ՝

Էդգար Մարտիրոսյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ

Ռոման Երիցյան՝ փաստաբան

Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ

Արցախից տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար եղբայրը՝ Արամ Երիցյանը, դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից
և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը ծեծի ենթարկելու մասին հայտարարությանը՝ ոչ միայն հերքելով բռնությունը, այլև պնդելով ձերբակալման ընթացքում տղամարդը հարվածել և դիմադրություն է ցույց տվել պարեկներին։ ԸՍՏ ՆԳՆ հաղորդագրության՝ ծառայողական քննությամբ ուսումնասիրվում են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները։ «Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք»,- հայտարարում է ՆԳՆ-ն։

 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ