Օգոստոսի 3-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 օգոստոս,  2024            

                                                            

ՀՀ նախարարություններ

Ժամը 10։00-ին Մատենադարանի մոտից լրագրողներին կտանան Սևան։ Ներքին գործերի նախարարությունը օգոստոսի 3-ին լրագրողների համար կազմակերպում է այց Սևանա լիճ՝ ծանոթանալու ՆԳՆ ոստիկանության ջրային պարեկային ծառայության և ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին և լուսաբանելու դրանց ընթացքը։

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին կպատասխանեն ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Շրջայցին մասնակցելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև օգոստոսի 1-ը դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն։

Զանգահարել 010 596935 հեռախոսահամարին կամ թողնել հաղորդագրություն ՆԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝  https://www.facebook.com/MIAOFARMENIA, կամ գրել էլեկտրոնային փոստին՝ mia@gov.am։

Մասնակցության համար դիմած լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխման և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Սինջար եզդիների ազգային միավորումը» կազմակերպում է եզդիների ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Հասցեն՝ Երևան, Փ. Բյուզանդի 97/2 շենք, «Հոլիդեյ ինն էքսպրես» հյուրանոցի կոնֆերանս սրահ, 1-ին հարկ:

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման:

Հեռ. 077102332

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում