Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 օգոստոս,  2024            

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ից «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» դահլիճում (Ամիրյան 2, Հանրապետության հրապարակ) Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրում է լուսաբանելու «Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» թեմայով ֆորում-քննարկումը: Ֆորումի ընթացքում կքննարկվեն Երևանի կառուցապատման մարտահրավերները, խնդիրները, պատճառներն ու հնարավոր լուծումները, որոնք կներկայացվեն Երևանի գլխավոր հատակագծի մշակման փորձագիտական խմբին։ Ֆորումին հրավիրված են Երևանի քաղաքապետարանի, նշված ոլորտներին առնչվող պետական և համայնքային կառույցների, հասարակական միավորումների, փորձագիտական հանրույթի, միջազգային կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Ժամը 15:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (Սայաթ-Նովայի պող., 19) «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է կլոր սեղան՝ «Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն. հայ գերիներին վերադարձնելու ենք Հայաստան» խորագրով, որի նպատակը հայ հանրության լայն շրջանակներում ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության և մեր քաղաքական պատանդների ազատագրմանն ուղղված գործողությունների զարթոնքն ու համախմբումն է։ Հիմնական զեկուցողներ՝ Առուշան Հակոբյան և Սիրանուշ Սահակյան։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ, հեռ. 010 52-52-73:

 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միությունում․/Աբովյան 16/ կկայանա Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ) «Երկխոսություն գույներով» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Ռուբեն Կոստանյանը ծնվել է 1958 թվականին Կապան քաղաքում։ Ռուբեն Կոստանդյանի արվեստի գործերի զգալի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում, որոնք պահվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Լիբիայում, Բելգիայում, Ռուսաստանում և Հայաստանում։

 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում