Հուլիսի 31-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հուլիս,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 10:15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի /ՀՌՀ/ լսումների դահլիճում /Իսահակյան 28/ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպում է հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին: Քննարկումն իրականացվում է «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Քննարկման եւ հետազոտության արդյունքում մշակվելու եւ քննարկման է դրվելու օրենսդրական բարեփոխումների փաթեթ: Հանդիպման շրջանակներում կքննարկվի նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կատարվելիք բարեփոխումները մեդիա դաշտում: 043 300820:       

 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանի ասուլիսը։ Թեմա․ օդի աղտոտվածություն, Երևանի շինհրապարակներում վերահսկողության գործընթաց։

 

Ժամը 14:30-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ծրագրի շրջանակում տեղի կունենա պանելային քննարկում: Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Վրաստանի Հանրապետության կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ իրականացնում է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի ԿԳԵ նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն, երկու երկրներից երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ: ՀՀ ԿԳՄՍՆ: Լալա Բադոյան, 077626454:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի ասուլիսը։ Թեման՝ «Երևանի կանաչապատման խնդիրները. միֆեր և իրականություն»։

 

Մշակույթ

Ժամը 18:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (Արամի 1) կկայանա «Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» ցուցահանդեսի բացումը։ ՀԱՊ մամուլի քարտուղար Միլենա Քիրամիջյան, +374 94 730 350։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում