Թուրքիա

Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին սպառնացել է Սադդամ Հուսեյնի ճակատագրով

1 րոպեի ընթերցում

Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին սպառնացել է Սադդամ Հուսեյնի ճակատագրով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի արտգործնախարարն արձագանքել է Իսրայել ներխուժելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին՝ նրան համեմատելով Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեյնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայել Կացը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ 

«Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ, և ինչպես ամեն ինչ ավարտվեց», - գրել է Կացը՝ գրառմանը կցելով Էրդողանի և Հուսեյնի լուսանկարները։ 

Հուսեյնի վարչակարգը տապալվեց 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Իրաք ներխուժման հետևանքով, որից հետո իրաքյան դատարանը նրան մահապատժի ենթարկեց։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում