ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է իրավիճակը Հարավչինական ծովում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի առանց արտաքին միջամտության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը կողմնակից է, որ համապատասխան տարածքային վեճերը լուծեն շահագրգիռ երկրները՝ առանց արտաքին միջամտության և ողջունեն ԱՍԵԱՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող երկխոսությունը տարածաշրջանում վարքագծի կանոնագրքի ձևավորման վերաբերյալ»,-նշել է նախարարը՝ հաշվի առնելով Ռուսաստան-ԱՍԵԱՆ հանդիպման և Արևելյան Ասիայի գագաթնաժողովի մասնակից երկրների նախարարական հանդիպման արդյունքները։

Չինաստանի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները ընդհատվել են 1949 թվականին, երբ քաղաքացիական պատերազմում կրած պարտությունից հետո Կումինտանգի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ 

Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։

 

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով