Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հուլիս,  2024            

 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանի ասուլիսը։ Թեմա․ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը։ Հերթական փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ին։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանի, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի ասուլիսը։ Թեմա․ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ․ կանխարգելիչ միջոցառումներն ու իրականացվող ծրագրերը։

Ժամը 15:30-ից «Ջիվան» ռեստորանի բացօթյա տարածքում /Ամիրյան 2/ կկայանա մրցանակաբաշխություն: «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության ընտրական փուլը հաջողությամբ ավարտվել է։ Մրցանակաբաշխության ընթացքում յուրաքանչյուր անվանակարգում կհայտարարվի մեկ հաղթող մասնակից: Միջոցառումը կմեկնարկի հիմնական գործընկերների ողջույնի ուղերձներով, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի: ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Գյումրու «Շիրազ» հյուրանոցի դահլիճում (Գյումրի, Վարպետաց 101) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ծրագրի ձեռքբերումների և վերջնարդյունքների վերաբերյալ՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի մասնակցությամբ։ Lրագրողների տեղափոխումը Գյումրի և հետադարձ, կկազմակերպվի «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի կողմից։ +374 98029777: 

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 16:00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Տիգրան Մեծի պող., 17 շենք) տեղի կունենա Սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ծրագրի շրջանակում 60 սփյուռքահայ ուսուցիչներ 14 երկրներից մասնակցել են ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող վերապատրաստման մեկամսյա դասընթացներին՝ 7 ծրագրերով: Վերապատրաստված ուսուցիչները նախարարության կողմից կստանան վկայագրեր: ԿԳՄՍՆ 

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Որքանո՞վ են անվտանգ Հայաստանում վաճառվող մրգերն ու բանջարեղենը» թեմայով: Վերջերս հայկական պտուղ-բանջարեղենի մի մասի արտահանումը Ռուսաստան սահմանափակվել է. հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու դեպքեր։ Ի՞նչ մթերք ենք սպառում մենք, ու որքանո՞վ է այն անվտանգ առողջության համար, այս մասին կխոսի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում