Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով փուչիկների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի արվարձանում ոչ մեծ բռնկում է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկի տանիքում ԿԺԴՀ-ից արձակված աղբով լի փուչիկների պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ «Չունան իլբո» թերթի՝ հուլիսի 24-ին Հյուսիսային Կորեան արձակել է աղբով մոտ 480 փուչիկ Հարավային Կորեայի ուղղությամբ։ Դրանցից մեկը վայրէջք է կատարել Կոյան քաղաքի բնակելի շենքի տանիքին։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 14:36-ի սահմաններում։ Հրդեհի պատճառ է դարձել պայթուցիչը, որն ամրացված է եղել փուչիկն աղբով տոպրակին կապող պարանին։

Դեպքի վայր են ժամանել 28 հրշեջ և 11 միավոր հատուկ տեխնիկա։ Կրակը տարածվել է 6 քմ տարածքում և մարվել 25 րոպե անց, ոչ ոք չի տուժել։

Թայմերով պայթուցիկ սարքն օգտագործվում է, որպեսզի   թափոնները ցրվեն ավելի մեծ տարածքով։

Հուլիսի 24-ին Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել էր Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ։ Փորձագետները վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

Աշխարհ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Հուլիսի 24-ին մայրաքաղաքի Կիմփո օդանավակայանը ստիպված է եղել մոտ մեկ ժամով սահմանափակել չվերթերն աղբով լի երեք փուչիկների պատճառով, ինչը հանգեցրել է չվացուցակում ոչ մեծ  հետաձգումների:

Հայերեն Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո