Հուլիսի 25-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հուլիս,  2024            

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա ՀՑԹԻ-ի վերջին ամիսների ստացած բացառիկ համալրումների ներկայացման և գրքերի շնորհանդես: Համալրումների մեջ կան եզակի օրիգինալ լուսանկարներ (Մուսա լեռ, 1915 թ.), օսմաներեն փաստաթղթեր, Հայոց ցեղասպանությունը վերապրածների անձնական իրեր, հուշագրություններ և այլն: Ստացված նյութերի մեջ առանձնակի դեր ունեն ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են դրվագներ ինչպես 1992 թ., այնպես էլ 2016 թ. Արցախյան պատերազմներից: Այս նկարների մի մասը դեռևս հրապարակված չէ: Շնորհանդեսին ներկայացվելու են «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական երեք հատորները, ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» և “International Journal of Armenian Genocide Studies” գիտական պարբերականների 4 համար: Միջոցառմանը ներկա կլինեն նվիրատուներից ոմանք և Հայոց ցեղասպանության այն վերապրածների ժառանգները, որոնց նախնիների գրած հուշագրությունները այդ օրը ներկայացվելու են գրքի տեսքով: 

 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա․ 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48) կկայանա մարդու իրավունքների ակտիվիստ, գրող-հրապարակախոս, ԱՄՆ Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ալվեդա Քինգի (ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժման կարկառուն ներկայացուցիչներ Ալֆրեդ Դանիել Քինգի և Նաոմի Քինգի դուստր, Մարտին Լյութեր Քինգի զարմուհի) ղեկավարած պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ժամանակ բանախոսները կներկայացնեն այցի նպատակը, մանրամասներ Հայաստանում կայացած հանդիպումներից և այցին հաջորդող քայլերը։ Այցը կազմակերպվել է «Save Armenia: A Judeo-Christian Alliance» ամերիկյան կազմակերպության կողմից, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա։ SPRING PR ընկերություն, Անի Նազարյան, +374 95900507:

 

Ժամը 11:00-ին Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի դասախոսություն «ORCID - Գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով։ ORCID-ը գիտական հրապարակումների հեղինակների անձնական նույնականացման լայնորեն կիրառվող միջազգային համակարգերից է: Սեմինարի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ ինչպե՞ս գրանցվել ORCID համակարգում; ինչպե՞ս մուտքագրել անձնական տվյալները; ինչպե՞ս մուտքագրել հրատարակված աշխատությունները; ինչպե՞ս գեներացնել ORCID նույնացուցիչը միջազգային գիտաչափական և վարկանիշային հարթակներում: Դասախոսությունը կվարի ՀԱԳ գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։

 

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գինեվետում տեղի ունեցած հանրային լսումներ. ինչպիսի՞ն է ժողովրդավարությունը ՏԻՄ-երում» թեմայով։ Բանախոսներ՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյան, «Էկոլուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյան:

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում