Բելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը Մինսկում Ղազախստանի դեսպան Թիմուր Ժակսիլիկովի հետ քննարկել է բարձր մակարդակով նախատեսված միջոցառումների նախապատրաստումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչվելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հարցեր։
Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել էր, որ երկիրը անհամբեր սպասում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, և նրա այցը կարող է տեղի ունենալ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Մինչ այդ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Ղազախստանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հաջող նախագահության համար։