Հուլիսի 18-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հուլիս,  2024            

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ից «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Ռաֆայել Լեմկինի 1, նրբ.1-3) կկայանա Էթիկական լրագրության ԵՄԱ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա Երեւանի մամուլի ակումբի ծննդյան 29-րդ տարեդարձի օրը՝ հուլիսի 18-ին։ Միջոցառումը կազմակերպվել է «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Երեւանի մամուլի ակումբ

 

Ժամը 14:00-ին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում /Հանրապետության փողոց 65/ կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկումը, դրա և հանքավայրի հնարավոր շահագործման մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «ՕՐԴ» ՍՊԸ տնօրեն Տիգրան Օրդուխանյան, 098 841068։

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի մամուլի ասուլիսը։ Ալեքսեյ Մելնիկովը կպատմի այն մասին, թե ինչպես է հաջողվել սեղմ ժամկետներում վերականգնել Լոռու և Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքով ավերված երկաթուղային գծերը, կխոսի ամառային ուղևորափոխադրումների և ՀԿԵ-ի ընթացիկ տարվա խնդիրների մասին:

 

Մշակույթ

Ժամը 18:00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա գեղանկարիչ

Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի

պաշտոնական բացման արարողությունը։ 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում