3 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
16 հուլիս, 2024
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին Եվրասիա միջազգային համալսարանը Հնդկաստանի ITV մեդիաընկերության NewsX հեռուստաընկերության հետ համատեղ կազմակերպում է միջազգային մեդիա համաժողով՝ «Խաղից դուրս. մարզական մեդիա ապագայի միտումները ու նորամուծությունները» (Beyond the Game: Innovating the Future of Sports Media) խորագրով: Մեդիա համաժողովի հրավիրյալ հյուրն է Հնդկաստանի ամենախոշոր NewsX հեռուստաընկերության մարզական բաժնի ղեկավար, գլխավոր խմբագիր Սունիլ Կալրան, ով նաև Inception Global մեդիա հարթակի հիմնադիրն: Մեր հյուրը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի լուսաբանումների համար արժանացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավոր մրցանակին: Համաժաղովին տեղի կունենա նաև պանելային քննարկում, որի հրավիրյալ բանախոսներն են նաև Հայաստանի առաջատար մարզական մեկնաբան, Առաջին ալիքի մարզական բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրող, մարզական փոդքասթեր Վարվառա Հայրապետյանը, Go.Sport.radio-ի մարզական լրագրող, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պրես-ատտաշե Շուշանիկ Հակոբյանը և news.am կայքի լրագրող, Expert հաղորդման հեղինակ-վարող Թագուհի Մելքոնյանը:
Ժամը 14:00-ին «Իբիս» հյուրանոցի «Արարատ» դահլիճում կկայանա «ՀՀ սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկում: Բացման խոսք՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսս, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՝ Սոնա Այվազյան: Արմինե
Մամուլի ակումբներ
Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» թեմայով: Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումն ու ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը մի շարք հարցեր են առաջացնում։ Որքանո՞վ է իրատեսական միաժամանակյա ներկայությունը տարբեր քաղաքական և տնտեսական դաշինքներում և ի՞նչ է սպասվում երկրի տնտեսությանը, եթե Հայաստանը հանկարծ հայտնվի ԵԱՏՄ-ից դուրս, այս մասին կխոսի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: