ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հունվար-ապրիլին 9,5 %-ով աճել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրն, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9,5 %-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Կովկասյան ներդրումային համաժողովում։

«Ազգային վիճակագրական ծառայությունների նախնական տվյալներով՝ 2024 թվականի հունվար-ապրիլին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետությունների և ԵԱՏՄ-ի միջև փոխադարձ առևտուրն աճել է ևս 9,5 %-ով», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վոլվաչը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի արտաքին առևտրում աճում է ԱՊՀ երկրների գործընկերների բաժինը։ 

«Եթե անցյալ տարի այդ բաժինը հասել է գրեթե 15 %-ի, ապա 2024 թվականի հունվար-ապրիլին այն արդեն գերազանցել է 16 %-ը: ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է գրեթե 6 %-ով, իսկ այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է ևս 9,5 %-ով, այսինքն՝ ավելացնում ենք ոչ միայն ծավալները, այլ նույնիսկ հիմնական մակրոտնտեսական և առևտրային ցուցանիշների աճի տեմպերը», - հավելել է փոխնախարարը։

Կովկասյան ներդրումային համաժողովը (ԿՆՀ) տեղի է ունենում հուլիսի 15-ից մինչև 17-ը Գրոզնիում։ ԿՆՀ-2024-ի հարթակում նախատեսված են հիմնական գործարար ծրագրի 60-ից ավելի միջոցառումներ, դասախոսությունների և վարպետության դասերի շարք։ ԿՆՀ-2024-ի հիմնական թեման է «Մեծ Կովկասը` ծովից ծով»:

Հայերեն Español فارسی Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն