Նարեկ Մկրտչյանի և Էրին ՄըՔիի գլխավորությամբ կնքվել է հուշագիր՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման նպատակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։ 

Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի միջև՝ նախարար Նարեկ Մկրտչյանի ու Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի գլխավորությամբ։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշագրի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն՝ մեկտեղել ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության մշակման չափորոշիչների ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել հանրային կրթության և իրազեկման ռազմավարությունների, այս ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ հետ ունեցած համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ 

Բարձր գնահատելով կազմակերպության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ և՛ սոցիալական պաշտպանության, և՛ աշխատանքի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ հետ մշակված բազմաթիվ ծրագրերն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել այդ բնագավառների զարգացման գործում։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նախարարության քաղաքականության առանցքում այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ աջակցության ծրագրերն են։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի հետ հնարավորություն են ունեցել քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։   

«ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ու տնտեսական ներառման ուղղությամբ այժմ ՀՀ կառավարության կողմից իրականացվում են երկարաժամկետ ծրագրեր։ Այս փուլի համար կարևոր եմ համարում նաև այս հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ապահովել ընթացիկ ծրագրերի դիմակայունությունն ու առավել արդյունավետ ընթացքը»,- ասել է նախարարը։ 

Հայերեն العربية Español Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը