6 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
12 հուլիս, 2024
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24) տեղի կունենա աշխարհագրագետ, քարտեզագիր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի ազգային ատլասի 2014 թվականի «պատմական» քարտեզների և «Արևմտյան Ադրբեջան» հորինված տերմինի հետազոտություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է երկու հոդվածից՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական կեղծիքների հետ։ Առաջին հոդվածում քննարկվում են օտարերկրյա քարտեզագրողների կեղծված քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզների բնօրինակները։ Երկրորդ հոդվածը նվիրված է ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը, որը Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Ժամը 13։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը։
ԹԵՄԱ․- Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցման կարգը։
Մամուլի ակումբներ
ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հետ՝ «ԵՄ անդամակցություն. ինչո՞ւ Հայաստանը հանրաքվե չի անցկացնի, ի՞նչ փուլում է ՍԵՊԱ-ի կատարողականը» թեմայով։
ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) կատարողականն ի՞նչ վիճակում է։
Իշխանություննե՞րը չեն ուզում գնալ Եվրամիություն, թե՞ Հայաստանը չի կատարել իր տնային աշխատանքը։
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Ժամը 12։00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով։
Ի՞նչ սպասել դատավարություններից։ Ի՞նչ տեղեկություններ կան Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված այլ անձանց մասին։
Բանախոսներ՝
Արա Ղազարյան՝ Միջազգային իրավունքի մասնագետ
Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Ժամը 13։00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում» թեմայով։
Բանախոսներ՝
Մհեր Կարագյոզյան՝ «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, Վեդի համայնքի բնակիչ
Վարդուհի Բարսեղյան՝ Գինեվետ բնակավայրի բնակիչ
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Մշակույթ
Ժամը 15:00-ից «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի շրջանակներում կկայանան հետեւյալ միջոցառումները. ժամը 15:00-ին, ՀԲԸՄ՝ հանդիպում Թարսեմ Սինգհի հետ, ժամը 15:00-ին, Կինոյի տուն, բուխարու սրահ՝ «Հայկական կինոյի 1924-2023թ.թ. կատալոգը», ներկայացնում է Սուսաննա Հարությունյանը, ժամը 16:00-ին, Թումո՝ հանդիպում Ալեքսանդր Փեյնի հետ, ժամը 17:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ հայկական կարճամետրաժների գալա ցուցադրություն, մաս առաջին, ժամը 20:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ «Yerevanilla.am» ֆիլմի պրեմիերա, ժամը 21:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճ՝ հայկական կարճամետրաժների գալա ցուցադրություն, մաս երկրորդ, ժամը 21:00-ին, Կինոյի տուն, Հ.Մալյան թատրոն՝ «Բեռլինը, Վիգենը եւ Սառը պատերազմը» ֆիլմի պրեմիերա, ռեժ. Ավիվա Բարխուդարյան, ժամը 22:30-ին, Կինոյի տուն, Հ.Մալյան թատրոն՝ «Ծուռ ծիրան». Նոյեմի Մեռլանի «Պատշգամբի կանայք» ֆիլմի պրեմիերան: