Քաղաքականություն

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձը

5 րոպեի ընթերցում

Սամանթա Փաուեր
Սամանթա Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միջազգային համայնքի բազմաթիվ այլ սուբյեկտների նման կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ապահով վերադարձի իրավունքը իրենց տներ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու, ինչպես նաև նրանց իրավունքներին վերաբերող հարցին։ 

Նա նշեց, որ իր նախորդ այցի ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի հայերը փախչում էին Հայաստանի Հանրապետություն։ 

«Ես մինչ օրս ներսումս եմ պահում, հիշում եմ պատմությունները, որոնք հենց այնտեղից եկող ժողովուրդն էր պատմում ինձ։ Նրանք պատմում էին այն արհավիրքի մասին, որ միջով անցնում էին, պատմում էին այն վախերի մասին, որոնք ունեցել էին մինչև Հայաստան գալը», - հիշեց Փաուերը՝ հավելելով, որ հիշում է, թե ինչպես էին Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում շրջափակման մեջ և չէին կարողանում սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ ստանալ մինչև Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վերջնական գրավումը։

Նա ասաց, որ հանդիպել է նաև այնպիսի մարդկանց, որոնք, հեռանալով իրենց տներից, կորցրել էին նաև կապը ընտանիքի մյուս անդամների հետ։ 

«Գոնե այս պահին թեթևացած եմ, որ այդ ընտանիքների անդամները կարողացել են վերամիավորվել և գտնել միմյանց, սակայն ոչ բոլորի դեպքում է այդպես եղել։ 

Նախօրեին ես այցելեցի մի վայր, որտեղ գործող բիզնեսի սեփականատերը գործարար էր Լեռնային Ղարաբաղից, ով մի քանի տարի առաջ է փախչել այստեղ, և նա աշխատանքի է վերցնում մարդկանց, ովքեր նոր են եկել Հայաստան, իսկ աշխատողներից մեկի ամուսինը չկա՝ անհետ կորած է, մյուսինը սպանվել է կռիվների ժամանակ»,- նկատեց Սամանթա Փաուերը՝ կարծիք հայտնելով, որ այս ամենն արտացոլում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կրած տանջանքները։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին, Փաուերը նշեց, որ ինչպես նախկինում՝ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի ընթացքում, այնպես էլ այս այցի ընթացքում ընդգծվել է ավելի քան 100 հազար մարդկանց բարօրությունն ու նրանց իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը։ 

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը զգալի ջանքեր է գործադրում՝ ապահովելու հնարավորություններ այդ անձանց համար, որպեսզի նրանք աշխատանք գտնելու հնարավորություն ունենան․ հունիս ամսվա տվյալներով՝ նրանց զբաղվածության ցուցանիշն ավելացել է, բայց կասկածից վեր է, որ այս ուղղությամբ աշխատանքը շարունակում է շատ մեծ մնալ, քանի որ այդ մարդիկ այնտեղ շատ բան են թողել և մեծ ցավ են կրել»,- իր խոսքում նշեց Փաուերը։ 

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը աջակցություն է ցուցաբերում այս ընտանիքներին, ցուցաբերում է նաև հոգեբանական աջակցություն, աջակցել է այն դպրոցներին, մանկապարտեզներին, որոնք իրենց մոտ ունեն ԼՂ-ից տեղահանված երեխաներ։

«ԱՄՆ-ը՝ միջազգային համայնքի բազմաթիվ սուբյեկտների պես, կոչ է անում, որ այս անձանց և այս ընտանիքների իրավունքները ապահովվեն, որպեսզի նրանք կարողանան հոժարակամ և ապահով վերադառնալ իրենց տներ։ Շատ ընտանիքների ցանկությունն է պարզապես գնալ, այցելել իրենց եկեղեցիները, վանքերը, ազգականի, ընտանիքի անդամի գերեզմանին և այլն, բայց մինչ օրս այդ վերադարձը տեղի չի ունեցել»,- ընդգծեց Սամանթա Փաուերը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ շարունակելու է կոչ անել և աշխատել, սակայն նա նկատեց, որ ԼՂ-ի ժողովրդի համար պետք է պատշաճ պայմաններ լինեն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ 

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված քայլերի իրավական գնահատականին՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նշեց, որ այդ հարցն ուսումնասիրվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից։ 

«Մենք տեղյակ ենք վերջին հաշվետվությունների մասին, որոնք վերջերս են հրապարակվել, և այնտեղ փաստաթղթավորված բազմաթիվ ապացույցներ կան, կան նաև հարցազրույցներ մեծաթիվ ընտանիքների հետ, որոնք վերջին տարիներին անցել են տեղի ունեցածի միջով, այդ թվում՝ նաև նախորդ տարվա սեպտեմբերին»,-հայտնեց Փաուերը՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ չի կորող Պետքարտուղարության գնահատականից առաջ նախապես ինչ-որ բան ասել։ 

 

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում