«Օլիմպիականները. Փարիզ-2024». ծանրամարտը պայքար է՝ դու ես ու ծանրաձողը. Անդրանիկ Կարապետյան

6 րոպեի ընթերցում

Անդրանիկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականում կան մարզիկներ, որոնք մասնակցում են իրենց երկրորդ Օլիմպիական խաղերին: Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի առաջին Խաղերը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին:

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն է, ով 8 տարի անց կրկին կմասնակցի մարզական ամենակարևոր իրադարձությանը:

Անդրանիկ Կարապետյան

Ծանրորդ (89 կգ)

28 տարեկան

աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը` օգոստոսի 9-ը

-Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Ծանրամարտով հետաքրքրվել եմ 12 տարեկանից: Մինչ այդ խառը մենամարտերի էի հաճախում: Երբ մենամարտերի խմբակը փակվեց, եղբայրս մարզվում էր ծանրամարտով, ես էլ շատ էի ուզում գնալ իր հետ: Երկար համոզելուց հետո մի օր եղբորս հետ գնացի մարզադահլիճ ու սիրեցի այս մարզաձևը: Հիմա եղբայրս մարզչական աշխատանքով է զբաղվում: 

-Անդրանիկ,  եղե՞լ է մի մրցաշար, որն, ըստ Ձեզ, բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ ծանրամարտը ձեր մարզաձևն է:

-Հատուկ մրցաշար չի եղել, սակայն այդ զգացողությունն ունեցել եմ առաջին անգամ մարզադահլիճ մտնելիս: Ինձ մոտ տպավորություն էր, որ գտել եմ իմը, այն ինձ կպատկանի ու ես էլ՝ նրան: Ինձ համար մարզաձևը սիրելը անվերապահորեն նվիրումն է: Նույնիսկ նրանք, ովքեր հեռանում են, ամբողջությամբ չեն կտրվում մարզաձևից: Եվ իմ կարծիքով դա նրանից է, որ մեր բարձրացրած ամեն կիլոգրամը թանկ է մեզ համար: 

-Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը, որը դուք` ծանրորդներդ,  տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:

-Ինձ համար գեղեցկություն է ավելացրած ամեն կիլոգրամը, թեկուզ՝ գրամը: Դա բացարձակ այլ զգացողություն է: Հպարտության, ուրախության այլ տեսակ: Երջանկության մի ուրիշ աստիճան է, երբ արդեն մրցման ժամանակ ես բարձրացնում առավել բարձր կիլոգրամներ: Ծանրամարտը պայքար է ինքդ քեզ հետ՝ դու ես ու ծանրաձողը: 

-Իսկ ինչ-որ սովորություն ունե՞ք, որը նախորդում է ծանրաձողին մոտենալուն:

-Երբ մոտենում եմ ծանրաձողին, այնքան հանգիստ եմ, որ տպավորություն է ստեղծվում, թե ինձ հետ ինչ-որ բան այն չէ: Բայց միշտ այդ կերպ եմ մոտենում մրցահարթակին: Առաջին պահից, երբ սկսում եմ քայլել հարթակի վրա, ոչ մեկին ոչ տեսնում եմ, ոչ լսում՝ ես եմ, ծանրաձողը, լույսերն ու ժամանակը: 

-Եթե ծանրամարտը չընտրեիք, ապա՞…:

-Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց ինչ էլ որ ընտրեի, վստահ եմ՝ այս նույն համառությամբ կմոտենայի, ինչ-որ ծանրամարտում եմ ներդնում: 

-Անդրանիկ, Դուք այն մարզիկներից եք, ում  մարզական կարիերայի ընթացքում մեծ արդյունքներ գրանցելու համար չափից շատ են խանգարել վնասվածքները: Բայց Դուք այն քչերից  եք, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ իրենք իրենց ու մարզաձևին: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում: 

-Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո շատ ծանր էի տանում այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ: Ամեն անգամ մարզադահլիճի կողքով անցնելիս պարզապես ուզում էի հնարավորինս արագ հեռանալ: Բայց կան մանրուքներ, որոնք որոշիչ են լինում: Իմ դեպքում այդ որոշիչ պահն այն էր, որ անծանոթ մարդիկ գրում էին ինձ, ասում, որ աղոթում են ինձ համար, հավատում են ինձ: Հենց դրանում էլ կրկին գտա այն կայծը, որը պետք էր նորից վերադառնալու ու մարզվելու համար: Իսկապես դժվարին շրջան էր: Մտածում էի, որ թող այդ վնասվածքը լիներ այստեղ, ոչ Օլիմպիական խաղերին: Տեսնում ես, թե ինչ մոտ ես մեդալին, բայց…

-Մեր նախնական զրույցում ասացիք, որ Փարիզի Օլիմպիական խաղերին այլ կերպ եք մոտենում: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:

-Ուզում եմ հասնել այն գերագույն մարզավիճակին, որ ես ինքս ինձ ապացուցեմ, որ կարող եմ ցանկալի արդյունքի հասնել: Թեկուզ մրցանակային տեղում չլինեմ, բայց կարողանամ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք ինձ համար կարևոր են: 

-Ծանրամարտի էջը դեռևս չե՞ք փակելու:

-Եթե անկեղծ, աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ցանկություն կար հեռանալու ծանրամարտից: Բայց իրադարձությունները դրական դասավորվեցին և կարծես Աստված էլ ուզում էր, որ ես մասնակցեի այս խաղերին: Ռիոյից հետո մի նպատակ ունեի՝ նորից մասնակցել Օլիմպիական խաղերին: 

-Եթե ձեզ հնարավորություն տրվեր երիտասարդ Անդրանիկ Կարապետյանին ինչ-որ բան ասել, ինչ-որ խորհուրդ տալ: Ի՞նչ կասեիք:

-Չնվիրվել մարդկանց:

-Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-Դժվարանում եմ ասել…

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

 

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան 

 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն Español فارسی Français Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև