Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հուլիս,  2024            

 

ՀՀ նախարարություններ

Ժամը 16։00-ին «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի  «Ball Room» սրահում տեղի կունենա «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Սերբիայի կառավարության կողմից և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի հասցեագրել Հայաստանում ընդունող համայնքների և փախստականների կարիքները, ներառյալ վերջերս աղետի հետևանքով տուժած համայնքները, և առաջարկել մի շարք երկարաժամկետ լուծումներ՝ աջակցելու հասարակության համախմբվածությանը, մասնավորապես` ներդրումներ կատարելով կանանց և երիտասարդների զորեղացման, տեղական մակարդակում ծառայությունների մատուցման նորարարական մոդելների և ջրային ու «կանաչ» էներգետիկ լուծումների մեջ:

Միջոցառման մասնակինցներին կողջունեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, և Հայաստանում ՄԱԶԾ մշտական​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ 

 

Մշակույթ

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 

Ժամը 13:00-14:00-ն ՀԲԸՄ գրասենյակի 2-րդ հարկում տեղի կունենա պանելային քննարկում. «Տեղական ծրագրերի հարմարեցումը միջազգային լսարանի համար»՝ Մաջլինդա Տաֆայի, Հենրիկ Ունդերբերգի և Մելիք Կարապետյանի մասնակցությամբ:
Մոդերատոր՝ Օֆելիա Թովմասյան:

 

15:00-ին ՀԲԸՄ գրասենյակում տեղի կունենա հանդիպում ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ։ 

 

16:30-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա «Թեզետա» ֆիլմի երևանյան պրեմիերա,համառեժիսորներ`Արամազդ Քալաջյան, Գարեգին Պապոյան:

 

19:00-ին Կինոյի տուն, Հ․ Մալյան թատրոնում  տեղի կունենա «Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթի բացում». «Խաբոր»(ռեժ. Նաֆիս Ֆաթոլլահզադե) և «Դեպի անհայտ երկիր» (ռեժ. Մահդի Ֆլեյֆել)ֆիլմերի ցուցադրություն: 

 

19:00-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի երևանյան պրեմիերան, ռեժ. Զառա Ջյան:

 

21:30-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա Ալեքսանդեր Փեյնի ֆիլմերի հետհայաց ցուցադրություն բացում, «Մնացածները» ֆիլմի երևանյան պրեմիերան:  շ

 

22:00-ին Կինոյի տան Հ․ Մալյան թատրոնում տեղի կունենա «Ծուռ ծիրան» ծրագրի բացում. «Գազանը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

 

Ժամը 17։00-ին Հայաստանի նկարիչների միությունում Հայաստանի նկարիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո իրականացվելու է «Արվեստն առանց սահմանների» արվեստի միջազգային սիմպոզիումը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունը հայ արվեստագետների հետ հյուրընկալելու են տարբեր երկրներից ժամանած անվանի ստեղծագործողների՝ Անգլիա, Լատվիա, Լիտվա, Իսրայել, Վրաստան, Ուկրաինա, Չինաստան, Շվեյցարիա: Նախագիծն անցկացվելու է Սևանա լճում գտնվող Հայաստանի նկարիչների միության «Նկարիչ» ստեղծագործական տանը։ Սիմպոզիումի ընթացքում տեղի կունեցան կլոր սեղաններ, քննարկումներ, դասախոսություններ, փորձի փոխանակում, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իրենց մշակութային կյանքն ու սովորույթները: Հայաստան եկող արվեստագետները կկերտեն իրենց պատկերացրած Հայաստանը, և իրենց հետ կտանեն որպես լավ հիշողություն։ Այս նախագծի նպատակն է ստեղծել միասնական և բարեկամական հարթակներ տարբեր երկրների արվեստագետների միջև։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում