Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացիների մահվան պատճառ դարձած զանգվածային անկարգությունների կազմակերպմամբ՝ իշխանությունը բռնությամբ զավթելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր մշակող խմբավորման անօրինական գործունեությունը ճնշվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական ֆանատիկոսներից։ Անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր գտնվում են քննչական մեկուսարանում։ Կասկածյալների տներն ու մեքենաները խուզարկվել են, դրանցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբերի բաղադրամասեր, զենք, զինամթերք, զրահաբաճկոններ, անօդաչու թռչող սարքեր, ծայրահեղական գրականություն և այլ արգելված իրեր։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախաքննությունը շարունակվում է՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին