Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով: 

ԱՆՈՆՍ

04 հուլիս,  2024            

 

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: 

 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորում, որը նվիրված է թվային հնարավորություններին: Միջոցառման հատուկ հյուրերը հանդես կգան շնորհանդեսներով՝ Ռալֆ Յիրիկյանը՝ «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» թեմայով, «Օնէքս» ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը՝ «200 $-ից մինչեւ վերազգային կազմակերպություն» թեմայով: Կկայանան պանելային քննարկումներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվում է նաեւ ԷՔՍՊՈ, որին կմասնակցեն թվային լուծումները առաջարկող եւ կիրառող կազմակերպությունները: Ֆորումին ներկա կլինեն մոտ 300 մասնակից, ովքեր տեղական եւ միջազգային ՏՀՏ ընկերությունների, պետական համակարգի, բանկերի եւ այլ հարակից ոլորտների ներկայացուցիչներ են: Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը: 091 320190:      

 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանի ասուլիսը։ Թեմա․ Սևանում լողափնյա սեզոնի բացում, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայություն։

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում /Տերյան 72/ կկայանա Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառում և պատմության ցուցասրահի հանդիսավոր բացումը։

 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արարատյան դաշտավայրի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով։ Բանախոսներ՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյան, Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյան:

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում