Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ատոմակայան կառուցելու հետ կապված Հայաստանը մտել է առարկայան փուլ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը։ 

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը՝ առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ներհամակարգային գործընթացների անցկացում և այնուհետև կսկսենք աշխատել»,- ասաց Գրիգորյանը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում