5 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
03 հուլիս, 2024
ՀՀ նախարարություններ
Ժամը 13:00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) տեղի կունենա նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։ Աննա, Գևորգ, /կամ Հայկ Մանուկյան, Հայկ Բադալյան/, Հովհաննես Մկրտչյան:
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում քաղցկեղը հաղթահարած 15-ամյա Լիաննան շրջելու է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնով իր ընկերներին և կենտրոնի անձնակազմին ազդարարելով բուժման ավարտը: Լիաննան շատ է ցանկանում, որ իր բուժման ավարտի մասին լուսաբանվի նաև մեդիայով: Նա վաղ տարիքից երազել է մոդել դառնալ և վերջերս նրա երազանքն իրականություն դարձավ Արտույտում՝ շնորհիվ կենտրոնի հիմնադրամ Սիթի օֆ սմայլի հետ համագործակցության:
Ժամը 12:00-ին Երևանի կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն են՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, դեսպաններ: Ասուլիսին կներկայացվեն փառատոնի ծրագրերը, ժյուրիի, պատվավոր հյուրերի կազմը, միջազգային համագործակցությունը և այլն։ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ «Ոսկե ծիրան»-ն այս տարի կնշանավորվի նաև Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններով: Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։ ՀՀ ԿԳՄՍՆ
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 15:30-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Ամիրյան 2) «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության
հետ համագործակցությամբ իրականացնում է «Երկխոսության տուն» ծրագիրը՝ նպատակ ունենալով փորձագետների, կուսակցությունների և միջազգային գործընկերների միջև զարգացնել երկխոսության և համագործակցության մշակույթը։ Հրավիրում ենք մասնակցելու սույն ծրագրի շրջանակներում իրականացվող «Ռուսական մեդիայի ազդեցությունը Հայաստանի հասարակության վրա» խորագրով քննարկմանը։ Ռուսական մեդիայի ազդեցությանը, ինչպես նաև ռուսական մեդիայի տարածմանը նպաստող հիմնական գործոններին քննարկման ընթացքում կանրադառնա լրագրող, մեդիա փորձագետ Հակոբ Կարապետյանը:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 15:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Նաջարյան մասնաշենքում տեղի կունենա «The Armenian Economic Association 14th Annual Meetings» երկօրյա համաժողովի բացումը։ Միջոցառմանը ներկա կլինեն նշանավոր տնտեսագետներ, գիտնականներ և ոլորտի առաջատարներ՝ քննարկելու տնտեսագիտության ոլորտի առաջընթացներն ու արդի մարտահրավերները: Համաժողովի ընթացքում կանցկացվեն պանելային և ինտերակտիվ քննարկումներ: Հաղորդակցության մենեջեր Բելլա Կարապետյան +374 60 612 514:
Մշակույթ
Ժամը 20:30-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) տեղի կունենա լրագրող, փաստավավերագրող Վարդ Սիմոնյանի «Շնավարդ» գրքի շնորհանդեսը: Չհեռանալով փաստագրականի եւ գեղարվեստականի ընդհանրության տրամաբանությունից՝ «Շնավարդ» 1-ին հատորը Վարդ Սիմոնյանի հարցազրույցների եւ հրապարակախոսության հավաքագրումն է՝ ի վկայումն այն բանի, որ լրագրությունը նաեւ գրականություն է, իսկ փաստավավերագրությունը՝ կինո։