Սի Ծինփինը մեկնել է Ղազախստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է միջազգային ուղևորության, որի ընթացքում Աստանայում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին, նա նաև պետական ​​այցերով հրավիրված է Ղազախստան և Տաջիկստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։

«Բացի պետական ​​այցից, ես մասնակցելու եմ ՇՀԿ-ի՝ Աստանայում կայանալիք գագաթնաժողովին: Իր նախագահության շրջանակներում ղազախական կողմը կատարել է վիթխարի արդյունավետ աշխատանք, ինչն օգնել է մեր կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Աստանայի գագաթնաժողովը կավարտվի բարձր նոտայով, կհամախմբի ՇՀԿ-ի մեծ ընտանիքը և կբացի համագործակցության նոր էջ»,- ասված է Չինաստանի ղեկավարի ՝ «Չինաստան և Ղազախստան. ընդհանուր ձգտում դեպի նոր հորիզոններ» հեղինակային հոդվածում, որի տեքստը հրապարակել է ղազախական Kazinform գործակալությունը։

ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Հանդիպմանը հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

 

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում