Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文