Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, կայացել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի կազմկոմիտեից տեղեկացնում ԵՆ, որ «Ասոնանս» անսամբլի երաժիշտների կատարմամբ առաջին անգամ հնչեցին եզրափակիչ փուլ անցած 6 տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

«Ընտրությունը բարդ էր՝ ստեղծագործությունները խոստումնալից, այնուամենայնիվ, ժյուրին կայացրեց իր որոշումը, և վերջապես հայտնի դարձան հաղթողները. 

1-ին մրցանակ՝ Թոմաս Փենիսի, Իտալիա, օգտագործել է Արշակ Չոպանյանի պոեզիան, 

2-րդ մրցանակ՝ Արին Շահջահանյան, ԱՄՆ, օգտագործել է Թէնի Արլենի պոեզիան, 

3-րդ մրցանակ՝ Սիմոնե Մովիո, Իտալիա, օգտագործել է Հենրիկ Էդոյանի պոեզիան: 

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $6000-ին համարժեք դրամ։ 

«Կողբ» հիմնադրամը՝ չխախտելով արդեն ավանդույթ դարձած մոտեցումը, նախատեսել էր նաև հատուկ մրցանակ, որին արժանացավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Շառլ-Գանդրիլը, ով օգտագործել էր Գրիգոր Նարեկացու խոսքը։ 

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի աշխարհագրությունն ավելի էր ընդլայնվել, և ամբողջ աշխարհից մրցույթին մասնակցել էր 33 կոմպոզիտոր՝ 15 երկրից՝ օգտագործելով 21 հեղինակի ստեղծագործություն։ Սպասենք Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 3-րդ միջազգային մրցույթի մեկնարկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը