Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ եթե ժողովուրդը ցանկանա կառավարությունը փոխել, դա կանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ընդդիմության՝ կառավարության հրաժարականի վերաբերյալ պահանջին՝ վարչապետը նկատեց, որ ընդդիմությունն ուրիշ բան պետք է ներկայացներ, սակայն ուղերձ է ներկայացրել խորհրդարան: Գլխադասային հանձնաժողովում այդ հարցով քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր ներկա չի եղել:

«Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելեց նա:

Անդրադառնալով հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին՝ վարչապետը վստահեցրեց. «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»:

Անդրադառնալով Ազգային ժողովի շենքի հավաքված շուրջ ոստիկանական ուժերին՝ նա ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները:

«ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի և ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,-նշեց Փաշինյանը:

 Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17–ին կանցկացվի ԱԺ արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում կլինի ընդդիմության ներկայացրած՝ կառավարության հրաժարականի մասին ուղերձը:  

 

Հայերեն

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար