Հասարակական

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

4 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Գրիգոր Մինասյանը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդրման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին` ՀՀ-ի հետ փոխգործակցության բարձր մակարդակի, ԼՂ ճգնաժամի ամբողջ ընթացքում արված բազմաթիվ հայտարարությունների համար՝ ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ աջակցության հայտարարությունների համար։

Արդարադատության նախարարն առանցքային է համարել ԵԽ մարմինների հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ), Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ վերջինիս վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու ենթատեքստում։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ կայուն և արդյունավետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել գրեթե բոլոր կարևոր իրավական զարգացումների ընթացքում ԵԽ-ի խորհրդատվական խողովակներն ակտիվ կիրառման և դրա արդյունքները պատշաճ իրացման համար։

Քննարկվել են նախարարության խնդրանքով ներկայում ԵԽ Գլխավոր տնօրինությունների և Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկվող իրավական ակտերի նախագծերը, մասնավորապես «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման ու խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։ ԵԽ-ն ողջունում է այս նախագծերի շուրջ կազմակերպվող լայն քննարկումների գործընթացները։

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակի, և դրա շրջանակներում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացման կապակցությամբ, այդ թվում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՄՔԴ կանոնադրության վավերացման գործընթացին ԵԽ ցուցաբերած աջակցությանը։ ԵԽ-ն պատրաստակամ է ներգրավվել նաև կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպման հարցերի շուրջ։

Կողմերը առանձնակի կարևորել են նախարարության և ԲԴԽ կողմից համատեղ մշակվող դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը, հաշվի առնելով վերջինիս կարևորությունն արհեստավարժ դատավորների համայնքի շարունակական զարգացման և որպես հետևանք դատարանների անկախության, արդյունավետության և վստահություն առավել բարձր մակարդակի ապահովման համար։ ԵԽ-ն պատրաստակամ է առավել գործուն աջակցություն ցուցաբերել այս գործընթացներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համագործակցելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության որակի բարելավմանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում