Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և «պետությանը պատճառված հանրային վնաս» ձևակերպումը հանվել է մեղադրանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպան Վաչե Սիմոնյանը։

«Վարույթն իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս։ 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, մեկը նույնիսկ արդարացվել է։

Փաստաբանի խոսքով՝ նշված գործով ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին վնաս է պատճառվել, «Հարմոնիա» ընկերությունը բաց թողնված եկամուտի տեսքով կրել է վնաս, պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից․ «Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ այլևս «պետությանը պատճառված վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Հանրային վնասն ամենավիթխարի մասն էր այս գործի, որն առաջին ժամանակներում ծանրացնում էր գործը և նման աղմուկով հրամցվում էր հանրությանը, և մարդիկ ուղղակի տարվում էին կալանքի։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ արդարացման, իսկ Վահան Քերոբյանի դեպքում «պետությանը հանրային վնաս պատճառելու» մեղադրանքը հանելու որոշումներ կայացնելու պարագայում այս գործն աղքատանում է»,-եզրափակեց Սիմոնյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում: Նա փետրվարի 16-ից գտնվում է տնային կալանքի տակ։

Հայերեն

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին