Հասարակական

Վարչապետն այցելել է Ախթալա, հետևել փլուզված կամրջի վերականգնման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն այցելել է Ախթալա, հետևել փլուզված կամրջի վերականգնման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում եղել է նաև Ախթալայում և ծանոթացել ջրհեղեղի հետևանքով փլուզված կամրջի վերակառուցման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ նա զրուցում է բնակիչների հետ, ինչից հետո պաղպաղակ հյուրասիրում երեխաներին։

«Կառավարությունը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով»,-գրառման մեջ նշել է վարչապետը։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին Ախթալայի կամրջի արագ վերականգնման և տրամադրված օգնության համար։

Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, Ախթալայի բնակիչների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր կամուրջ կառուցել։

Բնակիչներից մեկը վարչապետին հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ կոորդինացնում են դեպի բնակավայր սննդի առաքումներն իրականացնելու հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում