Վերանորոգման և կահավորման ոլորտներից ավելի քան 70 ընկերություն` մեկ հարթակում. առաջին անգամ անցկացվում է HOMING EXPO 2024 ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգման, կահավորման, էքստերիեր-ինտերիեր դիզայնի և հարակից ոլորտներից ավելի քան 70 ընկերություն մեկ հարթակում: HOMING EXPO 2024-ը առաջին անգամ հնարավորություն է տալիս հանրությանը մեկ հարկի տակ ծանոթանալու վերանորոգման և կահավորման ոլորտի առաջատար ու լավագույն առաջարկներ ներկայացնող ընկերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այն կազմակերպվում է առաջին անգամ և համարվում է Big Projects ընկերության կողմից կազմակերպվող TOON EXPO անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի հեղինակավոր ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը և լինելու է ամենամյա:

Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանն ընդգծեց՝ այս ցուցահանդեսը կազմակերպվել է ժամանակի և տնտեսության պահանջից ելնելով:

«Նշեմ, որ շատ ուրախ ենք տեսնել բիզնես ընկերությունների ակտիվությունը, քանի որ առաջին անգամվա համար մասնակցում է 70-ից ավելի ընկերություն, շուրջ 15 և ավելի ոլորտներից»,- ասաց նա:

Դիանա Հարոյանը նշեց՝ տարածքում հասանելի են մանկական խաղանկյուններ, սննդի և սուրճի կետեր, կա առանձին անկյուն՝ արվեստի օբյեկտների ցուցադրության և սպասքադրման մաստեր-կլասներ իրականացնելու համար:

HOMING EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում Top Floor ընկերությունը, հանդիսանալով եվրոպական առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, առաջարկում է հատակի ծածկույթների ամենամեծ և որակյալ տեսականին:

Եթե ցանկանում եք կառուցել նոր բնակարան կամ վերանորոգել այն, ապա այդ հարցում ձեզ կօգնի Home Construction-ը՝ առաջարկելով նորարարական և կայուն լուծումներ յուրաքանչյուր նախագծում:

Նոր կոնցեպտ լոգարանի համար. Lants ընկերությունն առաջարկում է լոգախցիկի տակդիրների լայն ու որակյալ տեսականի:

Romari ընկերության տնօրեն Աննա Հովհաննիսյանն, ընդգծելով նման մեծամասշտաբ նախագծերի կարևորությունը, նշեց, որ էքսպոյի շրջանակում հանրությանն առաջարկում են արտաքին և ներքին արևապաշտպան միջոցներ:

Դե իսկ տան վերանորոգումը ամբողջական չի լինի առանց հետաքրքիր կահավորման, իսկ այդ հարցում կօգնի Comodo ընկերությունն՝ իր նորաձև և որակյալ փափուկ կահույքի տեսականիով:

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցելու համար ցանկացողները կարող են օգտվել կազմակերպիչների կողմից առաջարկվող տրանսպորտային ծառայությունից։ 30 րոպե հաճախականությամբ գործելու են անվճար ավտոբուսներ Հանրապետության հրապարակից դեպի Ոսկերիչների 1: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հունիսի 9-ը:

Հայերեն

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին