Կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ, IP հասցեն կտրամադրվի դատական վերահսկողության շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով, որը թույլ կտա թե՛ միջազգային մակարդակներում, թե՛ նաև ներպետական մակարդակներում նույնականացնել կիբեռհանցագործությունները։ Ցանկը բխում է մեր միջազգային պարտավորություններից, դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն են»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը վերաբերվում է քրեադատավարական ընթացակարգերին։

«Առաջարկում ենք քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալները։ Այսօր IP հասցեն տրամադրվում է ոչ թե դատական վերահսկողության տիրույթի շրջանակներում, այլ քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ։ Բայց կան ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներ, որտեղ նշվում է, որ IP հասցեն բովանդակային շատ լուրջ տեղեկություն կարող է տալ անձի մասին, այդ թվում՝ համացանցում նրա ամբողջ տեղաշարժի մասին կարող է տեղեկություն տալ։ IP հասցեից կարող ենք գալ դեպի բաժանորդային տվյալների ստացում և հստակ նույնականացնել, թե ով է տվյալ անձը, որը համացանցում այս կամ այն կայքէջն է օգտագործել կամ այս կամ այն գործողությունները կատարել։ Հետևաբար, Եվրոպական դատարանը գտնում է, որ ՄԻԵԴ-ի 8-րդ հոդվածի տրամաբանության մեջ սա պետք է լինի դատական վերահսկողության առարկա։ Ըստ այդմ, առաջարկում ենք IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ