Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի ընտրանուն հեշտ մրցակից չի համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանին լուրջ մրցակից է համարում:

«Լավ կարծիք ունեմ Ղազախստանի հավաքականի մասին: Լավ տղաներ ունեն: Նրանք այժմ առավել ագրեսիվ ֆուտբոլ են ցուցադրում: Եվրոպայում խաղացող այլևս թույլ թիմեր չեն մնացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:

Վերջինիս կարծիքով` Սլովենիայի դեմ ընկերական խաղի առաջին կեսը տապալված չէր, սակայն դժվարին հանդիպում էր, որը կապված էր տեխնիկական մի շարք հարցերի հետ, ինչպես օրինակ` մարզադաշտում մարզվելու հնարավորություն չունենալը:

«Անկեղծ եմ խոսում, շատ եմ ուզում հաղթել առաջիկա խաղում: Իմ կարիայի ընթացքում այսքան չեմ պարտվել: Մեծ կարևորություն եմ տալիս Ղազախստանի դեմ խաղին»,-առանձնացրեց նա:

Անդրադառնալով ազգային ընտրանու նորեկներին` Պետրակովն ընդգծեց, որ դրական տպավորություն է ստացել ֆուտբոլիստներից և նրանք լավ մարդկային որակներ ունեն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը