ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձակալության․ հայտարարվելու է մրցույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ԱՕԿՍ-ի շենքը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշում կայացրեց՝10 տարի ժամկետով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այդ անշարժ գույքը գնահատվել է և կազմում է ամսական 15 միլիոն 450 հազար դրամ։ Առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- ասաց Սանոսյանը։

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքն ամրակցվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշվում է, որ դատախազության և քրեական գործով անցնող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի, նրա հարսի ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի միջև հաշտության համաձայնություն է կնքվել:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ