Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման թեմայով աշխատաժողովին, որը տեղի է ունեցել hունիսի 5-ին, մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քննարկման է ներկայացվել Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորման գնահատման զեկույցը, այդ թվում՝ ձևանմուշը, որը դարձել է ինտենսիվ քննարկումների առարկա։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ համատեղ ուժերով հավակնոտ օրակարգ ձևավորելու համար։

Նա նշել է, որ ՆԳ նախարարության համար կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ինստիտուցիոնալ լուծումների նախատեսումը՝ ընդգծելով, որ առավել կարևոր է նախապատվություն տալ ինստիտուտների կատարելագործմանը, քան իրավիճակային լուծումներին։

«Շատ հարթակներում մենք քննարկում ենք տարբեր վճիռների կատարումը, բայց ուզում եմ նորից շեշտել և առիթ ունեցել եմ բազմաթիվ քննարկումներում շեշտելու, որ մեր նպատակը ոչ թե պարզապես որևէ վճիռ կատարելն է, այլ գալ ի սկզբանե պետության կամարտահայտությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տվյալ կամքն արտահայտել է ոչ թե որևէ միջազգային կազմակերպության մաս կազմելու համար կամ ստանձնելու որևէ պարտականություն, այլ ի սկզբանե պետության կամքը եղել է մարդու իրավունքների պաշտպանության համար ավելի բարձր երաշխիքներ նախատեսելը»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն գնահատման շրջանակներում․ մասնավորապես՝ վերապատրաստումներ են ակնկալվում Ոստիկանության, շտապօգնության և Քննչական կոմիտեի անձնակազմի համար, ինչպես նաև կապահովվի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածություն։

Նշվում է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը, վերահաստատել է գործընթացին աջակցելու Եվրոպայի խորհրդի հանձնառությունը:

«Մեր ուշադրության կենտրոնում են ձերբակալվածների պահման վայրերում ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստագրման մեխանիզմները․ մեզ համար մարդկանց իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է։ Վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման և դրանց վերաբերյալ հաղորդումների ընդունման ստանդարտ ընթացակարգերի բացակայությունը կարող է ոտնահարել ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքները»,- ասել է Մաքսիմ Լոնգանգեն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնականացնելու փատաթղթերը, ապահովելու հատատումը և դրանց հիման վրա վերապատրաստումների իրականացումը։

Աշխատաժողովն ընթացել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

Միջոցառումը կազմակերպվել էր «Եվրոպայի խորհրդի՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ