Հասարակական

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով ԼՂ հայրենակիցների բնակարանային ապահովման և զբաղվածության պետական ծրագրերը։ Նախարարը խոսել է նաև հետպատերազմյան ժամանակահատվածում առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների մասին և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված աջակցության դերը։

«Ֆրանսիան Հայաստանի այն բարեկամներից է, որը տարբեր նախաձեռնություններով մշտապես մեր երկրի կողքին է։ Ուրախ եմ, որ աջակցության տրամադրման պատրաստակամություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունը, այլև համայնքները։ Խոսքը, մասնավորապես, այն հումանիտար օգնության մասին է, որը ԼՂ շրջափակման օրերին ուղարկվել էր Փարիզի քաղաքապետի կողմից, և շատ կարևոր էր միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հարցի վրա հրավիրելու առումով»,- նշել է նախարարը։

Հաշվի առնելով այն, որ Սոֆի Ժուասենն արդյունավետ համագործակցություն ունի Մասիս քաղաքի հետ՝ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է տարբեր համայնքների միջև համագործակցության կարևորությանը, որը հնարավորություն կտա վերհանել տարբեր խնդիրներ և աշխատել դրանց կարգավորման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի և նախատեսվող աշխատանքների մասին։

Սոֆի Ժուասենը ևս կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են ներգրավվել և անհրաժեշտ ջանքեր գործադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում