ԿԳՄՍ նախարարն ու ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև դրական և արդյունավետ համագործակցության բազմաթիվ փորձերը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերին:

Սոֆի Ժուասենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել Էքս-ան-Պրովանս քաղաքում հայկական ներկայության կարևորությունը: Ըստ նրա՝ քաղաքն առաջիններից է, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, և կա սերտ համագործակցություն հայկական սփյուռքի հետ: Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում նախատեսվում է Էքս-ան-Պրովանս քաղաքում ունենալ նրա անվան հրապարակ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում են Հայաստանի օրեր, որի շրջանակում կկազմակերպվեն տարբեր արվեստագետների ցուցահանդեսներ: Նախատեսվում է իրականացնել բիենալե ճարտարապետության ոլորտում:

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է պատրաստակամությունը համագործակցության շրջանակում կայանալիք միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը խրախուսելու հարցում: «Հայկական ներկայությունը Ֆրանսիայում շատ գնահատելի և տեսանելի է: Շնորհակալ ենք ձեր հետևողական ուշադրության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Քննարկվել են նաև Էքս-ան-Պրովանսը և Մասիսը քույր քաղաքներ ճանաչելու և ըստ այդմ՝ համատեղ շարունակական ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մասիս քաղաքում կան ֆրանսերենի ուսուցման դպրոցներ, և վերջերս ֆրանսախոս աշակերտները հաջողությամբ հանդես են եկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմամբ:

Կողմերը նախանշել են Էքս-ան-Ֆրանսիայի Պրովանս ռեգիոնի և ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի դպրոցների միջև ևս հաստատել կապեր՝ փորձի փոխանակման, նոր համագործակցության հաստատման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության, մասնավորապես՝ Երևանի և Էքս-ան-Պրովանսի կոնսերվատորիաների միջև համագործակցության հնարավորությանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ