Այս տարի բավականին լավ նախադրյալներ կան Սևանից քիչ քանակով ջուր բաց թողելու համար․ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի ջրի հետ կապված իրավիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևանա լիճ լցվող ջրի քանակի առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Արդեն 127 միլիոն խմ ջուր ենք տեղափոխել Սևան ու Սևանից դեռ ջրի բացթողում չի իրականացվել։ Նախորդ ամբողջ տարում 168 միլիոն խմ ջուր ենք կարողացել տեղափոխել Սևան։ Այսօրվա դրությամբ 10 սանտիմետր Սևանի մակարդակը բարձրացել է, ջրամբարների ջուրը բավական շատ է։ Ջրամբարներ ունենք, որ արդեն ստիպված ջրի բացթողում ենք իրականացնում»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ այս տարի բավականին լավ նախադրյալներ կան Սևանա լճից քիչ քանակով ջուր բաց թողելու համար։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ