Աղետի գոտում մեծ քանակությամբ տիղմ ու անկած կենդանիներ կան. Սանոսյանը խոսել է հնարավոր համաճարակի վտանգից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բնակավայրեր են լցվել մեծ քանակությամբ տիղմ, անկել են կենդանիներ, որոնց մի մասի մարմինները դեռ չեն հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով համաճարակի վտանգի վերաբերյալ հարցին:

«Բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել: Մյուս կողմից կան անկած կենդանիներ՝ խոզեր, հավեր և այլն: Նրանց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ ոչ: Դրա համար Առողջապահության ոլորտի տեսչական մարմնի գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից հորդորում են զգույշ լինել և շարունակում են գետի ափերով որոշակի որոնողական աշխատանքներ: Անասունների համար գերեզմանոցներ են առանձնացվել, որ հիվանդություն չտարածվի»,–ասաց Սանոսյանը:

Կան բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով և տիղմով էին լցվել: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները նախնական ուսումնասիրություններ են անում: Բայց դեռ բավական ժամանակ կպահանջվի՝ հասկանալու, թե շենքերն ինչ աստիճանի են վնասվել, վթարայնության ինչ աստիճան ունեն, ապրելու ենթակա են, թե ոչ:

Աշխատանքներ են տարվում՝ գնահատելու աղետի հետևանքով վնասի ծավալները: Ըստ նախարարի՝ ցավոք, մեծ թվեր կլինեն:

Նախարարի խոսքով՝ ամենաշատը տուժել է Ալավերդին, իսկ գյուղական բնակավայրերից Քարկոփ բնակավայրը: Ամբողջ Քարկոփ գյուղը լցվել է ցեխով, ցեխաջրով, տիղմով:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Հայերեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի