Տնտեսություն

ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

3 րոպեի ընթերցում

ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy–ն գրանցվի որպես աշխարհագրական նշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,-ասաց Պապոյանը:

Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է 2023թ հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ–ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 5-րդ նիստի ժամանակ: Պաշտոնական գրությամբ տեղեկացվել են Եվրահանձնաժողովի համապատասխան տնօրինությունները:

«Նոր անվանումը մեզ հնարավորություն կտա խթանել, գովազդել, շուկայահանել և ապահովել շուկայահանվող կոնյակի արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմների ներդրումը: Դրա համար նաև ԵՄ-ի կողմից աջակցություն կա՝ 2 տարվա ընթացքում 2.9 մլն եվրոյի չափով»,–ասաց Պապոյանը:

Ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությունը կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգը:

«Կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական կոնյակը գրանցվի որպես աշխարհագրական նշում, Armenian brandy-ն բրենդ լինի, գրանցվի ու պաշտպանված լինի, ունենա հստակ չափորոշիչներ, արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական կոնյակի բոլոր արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը: Եթե մենք այս աշխարհագրական անվանումը տալիս ենք որևէ կոնյակ արտադրողի, ապա պետք է բացառենք անորակ կոնյակի արտադրության, առավել ևս արտահանման որևէ հնարավորություն»,–ասաց նախարարը:

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում