Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։

«Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը նշեց, որ հունիսին առանձին օրերին տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատում՝ +34․․․+36, Արմավիրում՝ +33․․․+36, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Վայոց ձորի նախալեռներում՝ +33․․․+36, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, իսկ Երևանում՝ +34․․․+36 աստիճան։

Անդրադառնալով առաջիկա օրերին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։ Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում։ Հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։

Հայերեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի