Գիտություն

Լուսնի հակառակ կողմում գտնվող չինական զոնդը վերադառնում է Երկիր

2 րոպեի ընթերցում

Լուսնի հակառակ կողմում գտնվող չինական զոնդը վերադառնում է Երկիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հայտարարել է, որ իր լուսնային զոնդը հաջողությամբ թռել է Լուսնի հակառակ կողմից՝ սկսելու իր ճանապարհորդությունը դեպի Երկիր։ Այն իր հետ բերում է Լուսնի տվյալ հատվածից հավաքված առաջին նմուշները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Չանյե-6» զոնդը, որն այդպես անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու պատվին, հաջողությամբ վերելք է կատարել տեղական ժամանակով առավոտյան 07:38-ին՝ սկսելու հետդարձի ճանապարհը:

Լուսնային զոնդը Լուսնի հարավային բևեռի մոտ վայրէջք էր կատարել հունիսի 2-ին՝ դառնալով աշխարհում առաջին նման առաքելությունը:

BBC-ն նշում է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում․ Պեկինը դա արել է նաև 2019 թվականին:

Չինաստանի Տիեզերական տարածության ազգային վարչությունը առաքելությունն անվանել է «աննախադեպ սխրանք մարդու կողմից լուսնի հետազոտության գործում»:

Լուսնի հակառակ կողմ տեխնիկապես դժվար է հասնել խորդուբորդ տեղանքի և խորը խառնարանների պատճառով:

Չինաստանի առաքելությունը նպատակ ունի Լուսնի այդ հատվածից առաջինը Երկիր բերել քարերի և հողի նմուշներ, որոնք, գիտնականների կարծիքով, կարող են շատ տարբեր լինել Լուսնի այս կողմից հավաքված նմուշներից։

Նախատեսվում է, որ չինական լուսնային զոնդը Երկրում վայրէջք կկատարի 3 շաբաթից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում