Կապանի երկու բնակչի կողմից ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու վարույթով նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կապան քաղաքի երկու բնակիչներ Գ․Փ․–ի և Մ․Հ․–ի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով գիշերային հերթափոխով ծառայություն իրականացնելիս, ժամը 04:30-ի սահմաններում, ձայնային և լուսային ազդանշանով կանգնելու հրահանգ են տվել Գ․Փ․–ի անվամբ հաշվառված, մեկ այլ անձի կողմից վարած «Toyota LC 150 4.0 GAS» մակնիշի ավտոմեքենային, սակայն վերջինս շարունակել է վարել ավտոմեքենան և կայանել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող առանձնատան դիմաց։ Դրանից հետո պարեկային ծառայողները մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են վարորդը և Կապան քաղաքի վերոնշյալ բնակիչները։ Պարեկները վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո Գ․Փ․–ն ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը՝ վարորդի փաստաթղթերը և նրա սթափության վիճակը ստուգելուն միջամտելու նպատակով քաշել և պոկել է պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրացված, վերջինիս հսկողության տակ գտնվող տեսագրող սարքը և նետել փողոցում՝ վնասելով այն:

Այդ ընթացքում Մ․Հ․–ն սպառնացել է վնասել պարեկներին ծառայողական նպատակներով հատկացված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, ապա բռնել է նրանցից մեկի համազգեստից, քաշքշել, հարվածել նրա գլխարկին, ինչպես նաև հրել է մյուս պարեկին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի հիշյալ բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Հայերեն

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին