Ալեքսանդր Պետրակովը նպատակ ունի լավ ֆուտբոլ ցուցադրել Սլովենիայի դեմ ընկերական խաղում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նպատակ ունի Սլովենիայի դեմ ընկերական խաղում լավ ֆուտբոլ ցուցադրել:

«Դիտել եմ Սլովենիայի հավաքականի մի քանի խաղերն ու ինձ նրանք դուր են եկել: Նրանց մարզիչն արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է թիմի հետ: Մենք էլ լավ հավաք ենք անցկացրել: Ցանկություն ունենք լավ ֆուտբոլ ցուցադրելու, ուզում ենք լավ ընկերական խաղ անցկացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայի դեմ ընկերական խաղից առաջ ասել է Պետրակովը:

Վերջինիս խոսքով` Սլովենիան արժանիորեն է իրավունք ստացել մասնակցելու Եվրո-2024-ին: Ազգային ընտրանու գլխավոր մարզչի համար առաջիկա ընկերական խաղերը կարևոր նախապատրաստական փուլ են Ազգերի լիգայի ընտրական փուլի հանդիպումների համար:

Սլովենիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Սլովենիա է մեկնել հունիսի 3-ին: Ալեքսանդր Պետրակովի թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում հունիսի 7-ին և կխաղա Ղազախստանի ընտրանու դեմ:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը