Ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ իրականացվել է մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք և միջոցառում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Նմանատիպ ձևաչափով միջոցառում ազատազրկված անձանց համար կազմակերպվում էր առաջին անգամ։ Միջոցառման բուն նպատակն է եղել խմբային հոգեբանական աշխատանքի և ազատ շփման միջոցով նպաստել ազատազրկված անձանց և նրանց երեխաների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, հուզական կապվածության պահպանմանը, վերասոցիալականացման միջոցառումներին ակտիվորեն մասնակցող ազատազրկված անձանց դրական վարքի ձևավորմանը։

Կազմակերպիչների կողմից միջոցառումն իրականացվել է երկու հատվածներով՝ խմբային հոգեբանական աշխատանք, որը վարել են ՍԻԱՀ բաժնի աշխատակիցները, և ազատ ժամանց։ Միջոցառման առաջին հատվածն անցկացվել է տարբեր հոգեբանական խաղային մեթոդների, քննարկումների միջոցով, որից հետո՝ երկրորդ փուլում, երեխաների համար կազմակերպվել են հետաքրքիր խաղեր, հյուրասիրություն և ազատ շփում իրենց հայրերի հետ։

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք երախտիքի խոսքեր են հայտնել կազմակերպիչներին՝ երեխաների և իրենց օրն այդքան հագեցած և հիշարժան դարձնելու համար։

Հայերեն

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է