Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման համար․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, և այն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք սատարում ենք կարգավորմանն ուղղված բոլոր գործընթացներին՝ բացառապես դիվանագիտական մեթոդներով և ելնում ենք այն հանգամանքից, որ պայմանավորվածությունները պետք է կրեն հետևողական, հավասարակշռված և փոխշահավետ բնույթ՝ հիմք հանդիսանալով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ սահմանազատման գործընթացում ունենալու խորհրդատվական ազդեցություն՝ հիմք ընդունելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունը»,- իր խոսքում նշել է Մարիա Զախարովան։

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների կողմից անցկացվող բողոքի ակցիաներին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն այդ գործընթացները դիտարկում է որպես ՀՀ ներքին գործ։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը տրամադրված է հայ ժողովրդի հետ այն նույն բարեկամական լիարժեք հարաբերությունների շարունակմանը, որոնք դրսևորվում են հենց այն պահին, երբ եղբայրական ժողովուրդը զգում է դրա կարիքը։

Հայերեն العربية Français ქართული Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով