Հասարակական

Զոհված զինծառայողների ծնողների համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը կբարձրացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային առավելագույն շեմը կվերանայվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ 44–օրյա պատերազմում զավակներին կորցրած ծնողները պետության աջակցությամբ կարողանում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալ: Սակայն պատգամավորը նկատել է, որ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմի հետ կապված դժգոհություն կա:

«Պետության կողմից այս կարիքին արագ արձագանքելու շնորհիվ հնարավոր եղավ բազմաթիվ ընտանիքներին զավակ ունենալու բերկրանքը պարգևել: Այո, մենք ունենք ծնողներ, որոնք լինելով օրենքով սահմանված տարիքային շեմի մեջ, փորձել են, բայց, ցավոք սրտի, չի ստացվել: Հիմա ունենք պահանջ՝ վերանայելու այդ տարիքային շեմը»,–ասաց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ երկար քննարկումների արդյունքում նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն: Տարիքային շեմի վերանայման նախագիծը շրջանառության մեջ է: Նախարարը հուսով է, որ շուտով արդեն կքննարկվի Ազգային ժողովում:

«Հուսով եմ, որ առաջիկայում կընդունվի, և 53 տարեկանի շեմը կվերանայվի և ներառյալ 55–ը կսահմանվի որպես տարիքային շեմ»,–ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա՝ տվյալ օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը նաև որոշակի ռիսկեր է պարունակում կնոջ ու ապագա զավակի համար: Այս բոլոր մասնագիտական նրբությունները հաշվի առնելով՝ եզրահանգել են, որ կսահմանեն 55 տարեկանի շեմը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը շատ լավ է անցել

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կքննարկեն հրադադարի հարցը

Երանոս գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվում

Կրեմլը Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը չեզոք է անվանել

ՀՀ նախագահը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի հետ

Պարեկները մայիսի 12-ից 19-ը Երևանում հայտնաբերել են 5 297, մարզերում՝ 15 427 խախտում

Պուտինն առաջնահերթություն է համարել ուկրաինական ճգնաժամի առանցքային պատճառների վերացումը

Համապատասխան պայմանավորվածությունների պարագայում Պուտինը հնարավոր է համարել հրադադարն Ուկրաինայում

Ծովասարում մեկնարկել են 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխաջակցության հարցերի