Հասարակական

Radisson Hotel Group-ը մուտք է գործում Գյումրի

5 րոպեի ընթերցում

Radisson Hotel Group-ը մուտք է գործում Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը՝ «Ռեդիսսոն հոթել գրուպ»-ը (Radisson Hotel Group), հայտարարում է Radisson ապրանքանիշի ներքո Հայաստանում գործող երկրորդ համալիրի գործարկման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համալիրը գտնվում է Գյումրիում, ընդգրկում Shiraz Plaza հյուրանոցը եւ Alexandra Spa-ն եւ կկրի Radisson Hotel & Spa Gyumri անունը։

1T6A1941.jpg (15.90 MB)

Պաշտոնական բացումը նախատեսված է 2024 թվականի երրորդ եռամսյակում։ Այսպիսով՝ հանրապետության գլխավոր տուրիստական ուղղություններից մեկը համարվող Գյումրի է մուտք գործում առաջին միջազգային հյուրանոցային բրենդը, որը նոր որակ կբերի Գյումրիի հյուրընկալության ոլորտ։

Այժմ Radisson Hotel & Spa Gyumri-ն վերափոխման եւ ստանդարտիզացման փուլում է, որպեսզի գոյություն ունեցող հյուրանոցն իր ծառայություններով, հարմարավետությամբ եւ դիզայնով լավագույնս ներկայացնի Radisson ապրանքանիշը՝ համապատասխանելով Ընկերության սկանդինավյան ոճին եւ հյուրընկալությանը:

1T6A2185.jpg (12.03 MB)

Գտնվելով քաղաքի պատմական կենտրոնում եւ գլխավոր հրապարակի հարեւանությամբ՝ հյուրանոցը կառաջարկի 64 տարբեր դասի սենյակներ, 70 անձի համար նախատեսված եւ տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով հագեցած կոնֆերանս դահլիճ եւ հանդիպումների երկու սրահ, մարզադահլիճ, բար, ռեստորան:

Հյուրերի համար բացառիկ հնարավորություն է օգտվելու Alexandra Spa-ի ծառայություններից։ Alexandra Spa-ն Գյումրիում 1881թ․ կառուցված անզուգական պատմական շենքի վերականգնմամբ ստեղծված սպա ծառայությունների կոմպլեքս է, որտեղ կանանց եւ տղամարդկանց առանձնացված մասնաշենքերում առաջարկվում են արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից մատուցվող բարձրակարգ ծառայություններ՝ շքեղ լոգանքներ, մարմնի մերսում, լողավազաններ, 4 տեսակի շոգեբաղնիքներ։

DSC04050.JPG (4.06 MB)

Radisson Hotel Group-ի Բիզնեսի զարգացման ավագ տնօրեն Մարիա Զնովան հավաստում է, որ ընկերության համար նշանակալի իրադարձություն է մուտքը Հայաստանի երկրորդ քաղաք։

«Մենք ուրախ ենք ներկայացնելու Radisson ապրանքանիշը Հայաստանում՝ ի դեմս Radisson Hotel & Spa Gyumri-ի։ Այս ծրագրի իրականացումը համահունչ է մեր ընկերության տարածաշրջանային ընդլայնման ռազմավարությանը եւ առանձնահատուկ է որպես Երեւանից դուրս ընկերության ապրանքանիշով առաջին համալիր: Վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք դեպի Գյումրի զբոսաշրջության զարգացմանը եւ կխրախուսենք այլ միջազգային ապրանքանիշերի մուտքը Գյումրի: Քաղաքի համար անչափ կարեւոր այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» ընկերության (Alecpol Projects Management) մեր վստահելի գործընկերների, որոնք մի քանի խոշոր ծրագրեր են իրականացնում Գյումրիի եւ Հայաստանի հյուրընկալության ոլորտում։ Համոզված ենք, որ մեր առաջին համատեղ նախագծին կհաջորդեն նորերը»,- ասել է նա։

DSC07795.JPG (9.67 MB)

«Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» ընկերության տնօրեն Արման Բարսեղյանը շրջադարձային է համարում Radisson-ի մուտքը Գյումրի՝ որպես առաջին միջազգային հյուրանոցային ապրանքանիշ։

«Մեզ համար մեծ պատիվ է մեր ընկերության կողմից կառուցված եւ շահագործվող համալիրի ներառումը համաշխարհային առաջնակարգ հյուրանոցային խմբերից մեկում։ Մենք շատ կարեւորում ենք Radisson Hotel Group-ի հետ մեր համագործակցությունը եւ կարծում, որ սա էապես կբարձրացնի Գյումրիի գրավչությունը ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ նոր ներդրողների համար։ Պետք է նշել նաեւ, որ համաշխարհային ամենաբարձր ստանդարտներով աշխատող հյուրանոցային համալիրը մեծ հնարավորություն է այս բնագավառով հետաքրքրված կադրերի համար նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու առումով»,-նշել է նա։

DSC09076.JPG (2.72 MB)

Համալիրի կառուցման մեկնարկը տրվել է 2022 թվականին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է 50 աշխատատեղ։

1T6A1927.jpg (18.84 MB)

DSC08757.JPG (10.50 MB)

Radisson Hotel Group-ը միջազգային հյուրանոցային խումբ է, որը գործում է ավելի քան 90 երկրներում՝ ընդգրկելով ավելի քան 1350 հյուրանոց։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում